Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 62-րդ հոդվածով` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգը.
1. Թումանյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Թումանյան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական կարգը հաստատելու մասին
3.Թումանյան համայնքի ավագանու նիստի գումարման օր սահմանելու մասին |