Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ,60-րդ և 72-րդ հոդվածներով` Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Թումանյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը հաստատել 260400(երկու հարյուր վաթսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: 2.Ուժը կորցրած ճանաչել Թումանյանհամայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 15-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 65-Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: |