Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 15/01/2025թ. <<Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> Կ-15012025-06-0053 որոշումը և Սարո Սարիբեկյանի /մուտք՝ 14.02.2025թ. թիվ 74/ դիմումը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 15-ի <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-045-0060-0006 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍԱՐՈ ՍԱՆԱՍԱՐԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ,ՍՈՒՍԱՆ ՍԱՆԱՍԱՐԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ, ՍԵՐԻՆԵ ՍԱՆԱՍԱՐԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԱ ՍԱՆԱՍԱՐԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 172-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Որոշման 1-ին կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝ Հաշվի առնելով չափագրման տվյալների մուտքագրման 2024HFXHFY ծածկագիրը՝ <<Օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սարո Սանասարի Սարիբեկյանին, Սուսան Սանասարի Սարիբեկյանին, Սերինե Սանասարի Սարիբեկյանին և Սվետա Սանասարի Սարիբեկյանին պատկանող Թումանյան համայնք, գյուղ Լորուտ, 06-045-0060-0006 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,2772 հա մակերեսով՝ /որից 0,02849 հա ընդհանուր համատեղ օգտագործման/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված ընդհանուր 44,9 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,բնակելի տան բաց պատշգամբը, աստիճանահարթակը և 30,5քմ արտաքին մակերեսով անասնաշենքը>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: