Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի մասին» թիվ 1052-Ա որոշումը՝
Որոշում եմ.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցոռումների պլանը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանի միջոցոռումների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ռոման Շաքարյանին: