Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով 13.06.2024թ. <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ն մասնագիտական եզրակացությունը և հողամասի իրավիճակային հատակագիծը՝
Որոշում եմ
Դեբեդ գետի վարարման արդյունքում հողամասի մակերեսի փոփոխման պատճառով չեղյալ համարել Թումանյանի համայքապետարանի կողմից 2024թ. հունիսի 18-ին հայտարարված Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի /լոտ 2/ 06-004-0255-0022 ծածկագրի 0,059981 հա մակերեսով հողամասի աճուրդ-վաճառքը: