Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով,հիմք ընդունելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, հաշվի առնելով ՀՀ Լոռու մարզպետի 18.10.2024թ. թիվ 01/107.4/08505-2024 գրությունը ,ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի <<Աշխարհագրական անվանումների մասին>> որոշ բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ առաջարկությունը և բնակավայրերի վարչական ղեկավարների զեկուցագրերը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնություն չտալ Լոռու մարզի Թումանյան համայնքի կազմի մեջ մտնող Աթան գյուղը Գողտրիկ և Չկալով գյուղը Մոշուտ անվանափոխելու համար,քանի որ ավագանին քննարկումից հետո գտնում է,որ համայնքի գյուղերի անվանափոխությանը դեմ են գյուղերի ազգաբնակչությունը և կողմնակից են միայն գործող անվանումներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան օրվան հաջորդող օրվանից: |