Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ԱՐՓԻՆԵ ԱՐԱՄԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15 կետով, ՀՀ կառավարության 2011թ դեկտոմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918–Ն որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետի պահանջներով,  հաշվի առնելով Արփինե Արամի Ավագյանիդիմումը, համայնքի ավագանու 08 ապրիլի 2025 թվականի N 32-Ա որոշումը հիմք ընդունել սեփականության իրավունքի վկայականները՝ 29102019-06-0040 և 29102019-06-0032 որոշում եմ.

1.Սեփականության իրավունքով Արփինե Արամի Ավագյանինպատկանող 06-035-0127-0012 կադաստրային ծածկագրով 0,17694 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության այլ հողատեսք  գործառնական նշանակության հողամասը անասնաշենք կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։

2 .Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արփինե Արամի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 06-035-0127-0012(վկայական՝ N 29102019-06-0040) կադաստրային ծածկագրով 0,17694 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և 06-035-0127-0010 (վկայական՝ N 29102019-06-0032) կադաստրային ծածկագրով 0,06003 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտներիգործառնական նշանակության հողամասը միավորել և համարել մեկ գույքային միավոր։

3.Միավորումից առաջացող անշարժ գույքին տրամադրել Թումանյան համայնք, գյուղ Դսեղ 21-րդ փողոց, 4 հողամաս փոստային հասցե։

4.Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման,որն արտացոլում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner