Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-035-0130-0023 ԾԱԾԿԱԳՐԻ 0.5 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդկետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Դսեղ համայնքի և Ռաֆիկ Սարգսի Հովակիմյանի միջև 21.04.2009 թվականին կնքված /սեղանամատյան 586/  հողամասի վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի թիվ 0103533 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն  համայնքիվարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով Ռաֆիկ Սարգսի Հովակիմյանին տրամադրված 06-035-0130-0023 ծածկագրով 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն:

2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանումէ Ռաֆիկ Սարգսի Հովակիմյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 06-035-0130-0023 ծածկագրով 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողատեսքը 450 000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Ռաֆիկ Սարգսի Հովակիմյանին:

3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին օրենքով սահմանված կարգով Ռաֆիկ Սարգսի Հովակիմյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՉՈՓՈՒՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner