Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թի 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2023թ.թիվ 63 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում քաղաքացի Քրիստինե Սլավիկի Ռաֆայելովնային սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 06-035-0135-0103 կադաստրային ծածկագրով 0.836867 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Առաջարկել Քրիստինե Սլավիկի Ռաֆայելովնային համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝նպատակային նշանակության փոփոխման պահինառկա տարբերությունը՝ 1 806 378 (մեկ միլիոն ութ հարյուր վեց հազար երեք հարյուր յոթանասունութ ) ՀՀ դրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։ |