Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 24-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2020 թվականի N 24-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ  հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-19-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,  ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թ. թիվ 186-Ն հրամանով, հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն  որոշումը և որակավորված անձի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքային  սեփականություն  հանդիսացող  հողամասերի  հետ  կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան  համայնքի Թումանյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Թումանյան համայնք, Թումանյան քաղաք, 12-րդ փողոց, թիվ 33 հասցեում,  06-004-0021-0149 կադաստրային  ծածկագրի տակ գտնվող 0,09544 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի  նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և այն  ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին, առաջնորդվելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01/06/2010թ. թիվ 186-Ն հրամանի II գլխի 5-րդ կետով, որոշում է նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան  համայնքի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ: 
3.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմել  ՀՀ  ԱԳԿՊԿ աշխատակազմի Լոռու մարզային ստարաբաժանումում,նշված հողամասի համար սեփականության վկայական ստանալու համար:   
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -4

ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՎԻՐԱԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

Դեմ -1

ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ

Ձեռնպահ -1

ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ


ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner