Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Թումանյան համայնքի  ավագանու 2020թ. մայիսի 13-ի թիվ  24-Ա և համայնքի ղեկավարի 2020թ. մարտի 4-ի թիվ 27-Ա որոշումները  քաղաքացի  Շամիր Սերոբի Հովսեփյանի կողմից Թումանյան քաղաքի 12-րդ փողոցի թիվ  33  հասցեում 0,09544հա մակերեսով  բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ  կառուցված  7,7 քմ  մակերեսով  այգետնակի և 5,6քմ /14խմ/մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչված  համայնքի  սեփականության  իրավունքը   /սեփ. վկայական` N 25052020-06-0001՝ ծածկագիր՝ 06-004-0021-0187/, համայնքապետարանի  գրավոր առաջարկությունը՝ վերոհիշյալ ինքնակամ շինությունները ձեռք բերելու նպատակով քաղաքացու կողմից տրված համաձայնությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Թումանյան քաղաքի 12-րդ փողոցի թիվ 33 հասցեում գտնվող 7,7քմ մակերեսով 
այգետնակը, 5,6քմ մակերեսով պարիսպը,կառուցման և սպասարկման 0.09544 հա մակերեսով հողամասը հետևյալ արժեքներով քաղաքացի Շամիր Սերոբի Հովսեփյանին ուղղակի վաճառքով օտարելու համար.
1) Այգետնակի համար՝   7,7x30000x0,035= 8085դրամ,                         
2) պարսպի համար՝        5,6x20000x0.035=3920 դրամ,                                   
3) հողամասի համար՝     0,09544x96դրամ =91622,4դրամ: