Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Թումանյանհամայնքիավագանու 2024թ.նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյանհամայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 101-Ն որոշումը,ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հաշվի առնելով <<Գասպար Վեքիլյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնք, Շամուտ գյուղում գտնվող, 06-085-0045-0010 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.243094 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Թումանյան համայնք, գ. Շամուտ, 5-րդ փողոց 12 հողամաս,
2) 0.10000 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Թումանյան համայնք, գ. Շամուտ, 5-րդ փողոց 12/1 հողամաս:
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: