Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`
Որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նշված թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ:
1)ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին և երկրորդ կարգի մասնագետների (ծածկագիր`3.2-7, 3.3-1,3.3-5,3.3-9, 3.3-11 և 3.3-12) մրցույթները կայանալու է ս/թ փետրվարի 21-ին`ժամը 11:00-ին:
2.Մրցույթների անցկացման մասին տալ հայտարարություն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և այդ մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել Լոռու մարզպետի աշխատակազմին:
3.Մրցութային հանձնաժողովի լիազորված անձ նշանակել Ռուզաննա Շահվերդյանին: