Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Թումանյան համայնքի Աթան,Ահնիձոր,Լորուտ,Մարց,Շամուտ և Քարինջ գյուղերի կենտրոնական հատվածներում կառուցել ավտոկանգառ,որի համար յուրաքանչյուր բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից հատկացնել 30քմ մակերեսով հողատարածք /ըստ կից գլխավոր հատակագծի/:
2.Թույլատրել Թումանյան համայնքի Մարց և Քարինջ գյուղերում կառուցել ջերմոց,որի համար յուրաքանչյուր բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից հատկացնել 1500քմ մակերեսով հողատարածք /ըստ կից գլխավոր հատակագծի/:
3.Թույլատրել Թումանյան համայնքի Մարց գյուղում կառուցել ավտոպարկ,որի համար բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից հատկացնել 1500քմ մակերեսով հողատարածք /ըստ կից գլխավոր հատակագծի/: