Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1․Համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնքի Շամուտ գյուղի 06-085-0159-0002 ծածկագրում գտնվող անշարժ գույքը՝ 0,26 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերության կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։
2․Համայնքի ղեկավարին`սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր։ 3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 29.05.2024թ. թիվ 51-Ա որոշումը։ |