Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 20-րդ և 33-րդ հոդվածներով և Քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով ՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի 1-ի: 2.Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝ համաձայն հավելված 2-ի: 3.Հաստատել ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների գրանցման քարտի ձևը՝ համաձայն հավելված 3-ի: 4.Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Թումանյանի համայնքապետարանի և համայնքի կազմում գտնվող բոլոր բնակավայրերի վարչական շենքերում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում: 4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին: |