Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>>թիվ 85-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով <<ԿԱՂՆԻ>> ՍՊԸ-ի տնօրեն Արծրուն Ներսիսյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<ԿԱՂՆԻ>> ՍՊԸ-ի տնօրեն Արծրուն Ներսիսյանին տալ 01.10.2024թ.-31.12.2024թ. ժամանակահատվածում Թումանյան համայնքի, գ.Դսեղ, 52-րդ փ., շենք 18 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին`ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ԿԱՂՆԻ>> ՍՊԸ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: