Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 14,3 հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 54-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 4/Ա-8 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքը (Թումանյան քաղաք, Դսեղ,Լորուտ,Քարինջ,Մարց, Ահնիձոր,Շամուտ, Աթան Չկալով բնակավայրերը ) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-3 համակցված տարածական պլանավորման նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։