Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2023թ. նոյեմբերի 22-ի և 2022թ. փետրվարի 18-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 85-Ն և <<Թումանյան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին>> թիվ 17-Ն որոշումները և <<Շաքարյան Ռանչո>> ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Շաքարյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<Շաքարյան Ռանչո>> ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Շաքարյանին տալ 01.01.2025թ.-31.03.2025թ.ժամանակահատվածում, Թումանյան համայնքի, գ.Դսեղ, 5-րդ փ., 67 հասցեում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Շաքարյան Ռանչո>> ՍՊԸ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: