Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 21.11.2024թ. N 480-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 10122024-06-0033 վկայականը, Թումանյան համայնքի ավագանու 08 ապրիլի 2025թ. N 26-Ա որոշումը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով որ, Ալիսա Սերիկի Ղուլինյանն ընդունել է տնտեսական շինությունը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները՝
Որոշում եմ.
ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, Կենտրոնական փողոց,1-ին փակուղի, թիվ 3 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 21.11.2024թ. N 480-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված 53,91 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը 28895,76 ( քսանութ հազար ութ հարյուր իննսունհինգ դրամ յոթանասունվեց լումա) ՀՀ դրամ և սպասարկման համար զբաղեցրած 0.01692 հա մակերեսով հողամասը՝ 24009,48 (քսանչորս հազար ինը դրամ քառասունութ լումա) ՀՀ դրամ կադաստրային արժեքներով, ուղղակի վաճառքով օտարել Ալիսա Սերիկի Ղուլինյանին: