Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ Լևոն Հայկազի Մխիթարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 02102023-06-0053 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան,Կենտրոնական փողոց, թիվ 2/2 հասցեում գտնվող 28,09 քմ արտաքին մակերեսով այգետնակը, 49,84քմ ավտոտնակը և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.030626 հա հողատարածքը (ծածկագիր՝ 06-004-0015-0055)ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Լևոն Հայկազի Մխիթարյանին: 1) Այգետնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 45168,72 (քառասունհինգ հազար հարյուր վաթսունութ դրամ յոթանասուներկու լումա) ՀՀ դրամ, 2) Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 26714,24 (քսանվեց հազար յոթ հարյուր տանսչորս դրամ քսանչորս լումա) ՀՀ դրամ, 3) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 43458,29 (քառասուներեք հազար չորս հարյուր հիսունութ դրամ քսանիննը լումա) ՀՀ դրամ: |