Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Թումանյան քաղաքի բնակիչ Արեգ Գուրգենի Էվոյանի դիմումը,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ժառանգության գործ N 128,տրված 31.05.2023 թ. և համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1.Արեգ Գուրգենի Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, գյուղ Դսեղ (ծած.06-035-020-00005) բնակելի տանը, մակերեսի չափը՝ 157,1 քմ և բնակելի կառուցապատման հողամասին, մակերեսի չափը՝ 0,122 հա տրամադրել նոր փոստային << ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Դսեղ,16-րդ փողոց, 10 բնակելի տուն>> հասցե:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: