Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Որոշում եմ.
1.2025 թվականի հունիսի 20-ին ժամը 12-00-ին ՀՀ, Լոռու մարզի, Թումանյան համայնքի, Թումանյան քաղաքի, Սմարթ սենյակում գումարել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ, հետևյալ օրակարգով.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2025թ. հունիսի 20-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2) Թումանյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին
3) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024թ. նոյեմբերի 22-ի << Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային
դրույքաչափերը հաստատելու մասին>> N 104-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և քարտուղարների մասին
5) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին