Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշման՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Թումանյան համայնքի ք.Թումանյանի սեփականություն հանդիսացող 2-րդ և 3-րդ թաղամասերի ջրամատակարարման ,ջրահեռացման համակարգերը և 2-րդ և 3-րդ թաղամասերի կարգավորիչ ջրամբարները սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
2.Դիմել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝Ժամանակին վերացնել Թումանյան քաղաքի 2-րդ և 3-րդ թաղամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում տեղ գտած թերությունները : |