Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 8,9,10,11,12,13 և 14-րդ հոդվածներով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում 2020 թվականի համար սահմանել՝ 1)տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի, 2)տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: |