Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետով և 37-րդ հոդվածի 3-րդ կետով` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» N 8-Ա որոշումը:
|