Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 178-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 178-Ա

ԱՐՓԻՆԵ ԱՐԱՄԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15 կետով, ՀՀ կառավարության 2011թ դեկտոմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918–Ն որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Արփինե Արամի Ավագյանի դիմումը, համայնքի ավագանու 08 ապրիլի 2025 թվականի N 32-Ա որոշումը և հիմք ընդունել սեփականության իրավունքի վկայականները /29102019-06-0040 և 29102019-06-0032/՝
Որոշում եմ.

1.Սեփականության իրավունքով Արփինե Արամի Ավագյանին պատկանող 06-035-0127-0012 կադաստրային ծածկագրով 0,17694 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության այլ հողատեսք  գործառնական նշանակության հողամասը անասնաշենք կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։

2 .Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արփինե Արամի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 06-035-0127-0012 (վկայական՝ N 29102019-06-0040) կադաստրային ծածկագրով 0,17694 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և 06-035-0127-0010 (վկայական՝ N 29102019-06-0032) կադաստրային ծածկագրով 0,06003 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը միավորել և համարել մեկ գույքային միավոր։

3.Միավորումից առաջացող անշարժ գույքին տրամադրել ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք, գյուղ Դսեղ 21-րդ փողոց, 4 հողամաս փոստային հասցե։

4.Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման,որն արտացոլում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner