Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2025թ. հունիսի 20-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին 2) Թումանյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին 3) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024թ. նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 104-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և քարտուղարների մասին 5) Օրինական ճանաչված անասնաշենքը,կացարանը,ծածկարանը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող տարածքն ուղղակի վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին 6) Օրինական ճանաչված սանհանգույցը,սառնարանը,մառանը,ծածկը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող տարածքն ուղղակի վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին 7) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին |