|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 նոյեմբերի 2024 թվականի N 106-Ա |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԻՆՋ ԳՅՈՒՂԻ 06-110-0001-0001 ԾԱԾԿԱԳՐԻ 0.22252 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով և V-րդ բաժնի պահանջներով ՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1. Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի N 12112024-06-0039 վկայական/ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող 06-110-0001-0001 ծածկագրում գտնվող 0,22252 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գինը սահմանել՝ 595000 (հինգ հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ։ 2. Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 3. Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐՈՒՔՅԱՆ ՌԱՖԻԿ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|