Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 21.11.2024թ. N 480-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 14042025-06-0021 վկայականը, Թումանյան համայնքի ավագանու 16 մայիսի 2025թ. N 47-Ա որոշումը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով որ, Գայանե Լիպարիտի Առաքելյանն ընդունել է անասնաշենքը,կացարանը,ծածկարանը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները՝
Որոշում եմ.
ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Դսեղ,26/1 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 18/04/2024թ. N 170-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված 653,5 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 513,55 քմ/ 485550.5 (չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն դրամ հինգ լումա) ՀՀ դրամով, 136.25 քմ արտաքին մակերեսով կացարանը /ներքին մակերեսը՝ 118.5 քմ/ 101233.75 (հարյուր մեկ հազար երկու հարյուր երեսուներեք դրամ յոթանասունհինգ լումա) ՀՀ դրամով,41,4 քմ արտաքին մակերեսով ծածկարանը /ներքին մակերեսը՝ 39,60 քմ/30760.2 (երեսուն հազար յոթ հարյուր վաթսուն դրամ երկու լումա) ՀՀ դրամով և սպասարկման համար զբաղեցրած 0.233525 համակերեսով հողամասը՝ 786045.15 (յոթ հարյուր ութսունվեց հազար քառասունհինգ դրամ տասնհինգ լումա) ՀՀ դրամ կադաստրային արժեքներով, ուղղակի վաճառքով օտարել Գայանե Լիպարիտի Առաքելյանին: