Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հուլիսի 2020 թ.

ԱՐՄԵՆ,ԱՐՏԱՇ ԵՎ ԱՇԽԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՌԱՆԻ,ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՒՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ քաղ. օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն,N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով, ՀՀ կառավարույան 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,հիմք ընդունելով << ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի  կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և Արմեն Մամիկոնի Գալստյանի /մուտք. 09.07.2020թ. թիվ 170/ դիմումը՝                       
որոշում եմ.

1.Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0020-0018 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյանների կողմից 2000թ. ինքնակամ կառուցված 32.94քմ արտաքին մակերեսով մառանի և 11.6քմ բաց պատշգամբի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:

2.Օրինականացնել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0020-0018 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյանների կողմից 2000թ. ինքնակամ կառուցված 32.94 քմ արտաքին մակերեսով մառանը և 11.6քմ մակերեսով բաց պատշգամբը՝  սպասարկման համար զբաղեցրած  0.02986 հա մակերեսով հողամասով:

2. Մառանը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինկան նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

4. Անշարժ գույքին տրամադրել փոստային նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 6-րդ փողոցթիվ 35>> հասցեն:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված կառույցն իրականացրած անձանց՝ ԱրմենԱրտաշ և  Աշխեն Մամիկոնի Գալստյաններին մառանը,բաց պատշգամբը և հողամասն ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Երվանդ Շաքարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner