Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 20112023-06-0073 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Մարց գյուղի կադաստրային քարտեզի06-071-0101-0014ծածկագրի 0.11279հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2.Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկայինվճարը` 14000 ( տասնչորս հազար) ՀՀ դրամ,նախավճարի չափը մեկնարկային վճարի 5%,քայլի չափը` մեկնարկայինվճարի 5%-ի չափով:
3.Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:։
5.ՈՒժը կորցրած ճանաչել 2023թվականի դեկտեմբերի 22-ի N 105-Ա որոշումը: |