Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, Երևանյան խճուղի 11/1 հասցեում գտնվող 06-004-0255-0021 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 0.04773 հա մակերեսով գործառնական նշանակության այլ հողեր հողատեսքը աճուրդ- վաճառքով օտարելու համար: 2.Հողամասի մեկնարկային գինը սահմանել 60000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 3000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 3000 ՀՀ դրամ: |