| Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
 Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքիԹումանյան քաղաքի  կադաստրային քարտեզի  06-004-0015-0038 կադաստրային ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,005739 հա մակերեսով հողամասի  նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորված չեն և այն ՀՀ կառավարության 13.04.2006 թվականի N 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին: Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի  39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ  ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: |