Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2025 թվականի N 30-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Թումանյան համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2. Թումանյան համայնքի 2025թ-ին բյուջեում հատկացնել 5 000 000 ՀՀ դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։     

3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 5 000 000 ՀՀ դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել շենք-շինության ոլորտը։        

7. Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։  
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։           
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ՌԱՖԻԿ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner