Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2020 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՌԱՆԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 15.07.2020թ. N 66-Ա որոշումը,սեփականության իրավունքի N 27072020-06-0049  վկայականը հաշվի առնելով,որ քաղաքացիներ Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյաններն ընդունել են մառանը և զբաղեցրած  հողամասն ուղղակի վաճառքով գնելու գնման նախապատվության առաջարկությունը /դիմում՝ մուտք 29.07.2020թ. թիվ 189 / և վճարել են օրինականացման համար սահմանված վճարները՝

որոշում եմ.

1.Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 6-րդ փողոց,թիվ 35 հասցեում գտնվող 34.5քմ արտաքին մակերեսով մառանը և դրա սպասարկման ու պահպանման համար 0,02986 հա մակերեսով հողամասը /ծածկագիր՝ 06-004-0020-0030/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 7-րդ փողոց, շենք 10,բն17 հասցեում բնակվող քաղաքացիներ Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյաններին 52815.6 /հիսուներկու հազար ութ հարյուր տասնհինգ դրամ վաթսուն լումա/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /տարածաշրջանային 16 գոտի, 0,035 և 0.0016 համապատասխանաբար գործակիցներ/ որից՝ 
ա/ մառանի վաճառքի գինը կազմում է 34.5x20000x0.035= 24150  /քսանչորս հազար հարյուր հիսունՀՀ դրամ,        
բ/ հողամասի վաճառքի գինը կազմում է 0,02986x0.0016x60000= 28665.6 /քսանութ հազար վեց հարյուր վաթսունհինգ դրամ վաթսուն լումա/ ՀՀ դրամ:   
2.Թումանյանի համայնքապետարանի 900265123407 հաշվարկային հաշվին մուծել 24150 /քսանչորս հազար հարյուր հիսունՀՀ դրամ, իսկ 900265123274 հաշվարկային հաշվին` 28665.6 /քսանութհազար վեց հարյուր վաթսունհինգ դրամ վաթսուն լումա/ ՀՀ դրամ: Վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են: 
3. Մառանը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:                          
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner