Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻՐՎԱՐԴ ՀՐԱՅՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ հողայի օրենսգրքի 43-րդ հոդվածով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքով, հաշվի առնելով, որ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. N 6 որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայգիրը տրված 17.10.2024թ. գրանցված է սեղանամատյանում N 4918, 4919 համարներով և քաղաքացի Սիրվարդ Հրայրի Անտոնյանի դիմումը՝ հաշվի առնելով << ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը.

որոշում եմ՝

1. Հաստատել Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. N 6 որոշումով հանգուցյալներ Արաքսի Մուխայելի Ղազարյանին և Արտաշ Հովհաննեսի Ղազարյանին որպես սեփականություն հատկացված և ըստ օրենքի ժառանգության իրավունքով Սիրվարդ Հրայրի Անտոնյանի կողմից ժառանգած 0.71 հա 2-րդ կարգի ջրովի վարելահողի սահմանը, համաձայն  <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>>  ՍՊԸ-ի կողմից կազմված  հողամասի հատակագծի:

2. Սիրվարդ Հրայրի Անտոնյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /տրված 17.10.2024թ. գրանցված է սեղանամատյանում N 4918,4919/ 2-րդ կետով ժառանգած 0.71 հա 2-րդ կարգի ջրովի վարելահողը հանդիսանում է՝ 06-035-0115-0091 ծածկագրով 0.70334 հա ճշտված սահմաններով հողամասը:

3. Ճանաչել Սիրվարդ Հրայրի Անտոնյանի սեփականության իրավունքը 06-035-0115-0091 ծածկագրով 0.70334 հա 2-րդ կարգի ջրովի վարելահողի նկատմամբ, որի սահմանները որոշվում են համաձայն <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>>  ՍՊԸ-ի կողմից կազմված  հողամասի հատակագծի

4. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 08 նոյեմբերի 2024 թվականի N 446-Ա որոշման 1-ին կետը:

5. Անվավեր ճանաչել 06-035-0115-0091 ծածկագրով հողամասի կադաստրայի գործում առկա <<Սարգիս Թամազյան Ռոբերտի>> ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հատկացված հատակագիծը, ինչպես նաև կադաստրային գործում առկա Թումանյան համայնքի ղեկավարի կողմից 30.09.2025 թվականին տրված 0.71 հա, 0.96 հա և 0.32 հա հողամասերի մասով տրված  քաղվածքները:

6.  Սույն որոշումից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա են  պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner