Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝
Որոշում եմ.
Չեղյալ համարել Թումանյան համայնքապետարանի կողմից 2025թ. ապրիլի 15-ին հայտարարված Թումանյան քաղաքի,Դսեղ և Մարց բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-004-0020-0038, 06-004-0050-0006, 06-035-0106-0016 ծածկագրերի անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը և 06-071-0101-0052 ծածկագրի անշարժ գույքի վարձակալության մրցույթը: