Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Քարինջ գյուղի գյուղապետարանի և Լադիկ Հայկազի Մկրտումյանի միջև 14.06.2006 թվականին կնքված հողամասի /վարելահող/ 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի նոր նմուշի թիվ 09032023-06-0015 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Լադիկ Հայկազի Մկրտումյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով 1,2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն:
2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Լադիկ Հայկազի Մկրտումյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 1,2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը 1 400000( մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Լադիկ Հայկազի Մկրտումյանին:
3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին օրենքով սահմանված կարգով Լադիկ Հայկազի Մկրտումյանին հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: