Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Լոռու մարզպետի 23.05.2023թ. թիվ 01/107.3.1/03613-2023 գրությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >>թիվ 92-Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջէ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|