Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով, հաշվի առնելով ,<<ԿԱԴԻՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի բաժանման սխեման և հատակագծերը,սեփականության իրավունքի վկայականը N24012014-06-0040 ՝տրված24.01.2014թ.,հիմք ընդունելով համայնքային ծառայության առաջատար մասնագետի առաջարկությունը և Ռաֆիկ Տիգրանի Ղուլինյանի դիմումը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքի Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0006-0002 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելիկառուցապատման հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների.
1) 06-035-0006-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.05412 հա մակերեսով գույքին տրամադրել նոր փոստային՝ <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք,գ.Դսեղ,12 -րդ փողոց, 26 բնակելի տուն>> հասցեն,
2) 06-035-0006-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0541 հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային՝ <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Դսեղ,12 -րդ փողոց, 26/1 բնակելի տուն >> հասցեն:
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: