Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2023թ. սեպտեմբերի 14-ի N 52-Ա և N 53-Ա որոշումները՝
Որոշում եմ.
1. 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 1100 -ին հայտարարել անշարժ գույքի վարձակալության մրցույթ 2 լոտով:
Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0165-0007 կադաստրային ծածկագրի 1,0134հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել 25000 ՀՀ դրամ,մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճարը՝ 5000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0175-0012 կադաստրային ծածկագրի 0.18278 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել 7000 ՀՀ դրամ, մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով,մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով,մասնակցության վճարը՝ 5000 ՀՀ դրամ:
2. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում: