Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի,24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի <<Թումանյան համայնքի 2023թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 98 -Ն որոշումը, Թումանյան համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին>> թիվ 19-Ա որոշումը ,Թումանյան համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 17-ի <<Թումանյան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու համար հանձնաժողով կազմելու մասին>>թիվ 223-Ա որոշումը , Թումանյան համայնքի ավագանու 2023թ. հուլիսի 07-ի <<Թումանյան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու նոր մոտեցման կիրառման ընթացակարգը սահմանելու մասին>> թիվ 37-Ա որոշումը, «ՀԿ Կենտրոն» ՀԿ -ի հետ կնքված պայմանագիրը և Թումանյան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծող հանձնաժողովի եզրակացությունները՝
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի բյուջեի սոցիալական օգնություն խմբի այլ նպաստներ բյուջեից /հոդված 4729 /Թումանյան համայնքի նորածին երեխաների ծնողներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի 1-ի:
2.«ՀԿ Կենտրոն» ՀԿ-ի կողմից գնված գույքը նվիրաբերության կարգով տրամադրել Թումանյան համայնքի սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքներին՝համաձայն հավելվածի 2-ի: