Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի <<Հայաստանի ՀանրապետությանԼոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 10 – Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |