Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Թումանյան համայնքի Չկալով գյուղի կադաստրային քարտեզում 1-ին փողոցի 2-րդ փակուղին անվանակոչել հետևյալ թվային հաջորդականությամբ.
1) 1-ին փողոցի 2-րդ փակուղին սկսվում է 1-ին փողոցից և անցնում է՝ 0016-0001, 0016-0002, 0016-0003 և 0016-0008,0016-0007, 0016-0006, 0016-0005 ծածկագրերի միջնամասերով, հատվելով 0016-0004 ծածկագրի հողամասի հետ:
2. Թումանյան համայնքի Չկալով գյուղի կադաստրային քարտեզում 14-րդ փողոցը անվանակոչել հետևյալ թվային հաջորդականությամբ.
1) 14-րդ փողոցը սկսվում է 4-րդ փողոցից և անցնում է՝ 0016-0016, 0016-0019, 0016-0011, 0016-0010, 0016-0005, 0016-0004 և 0026-0003, 0026-0002, 0026-0001 ծածկագրերի միջնամասերով, վերջանում 0026-0001, 0016-0004 և 0125-0033 ծածկագրերով հողամասերի հատման կետում:
3. Սույն որոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: