Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16 հոդվածի 19-րդ կետով,<<Իրավական ակտի մասին>>ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով. 1.Համայնքապետարանի իրավասության շրջանակներում քաղաքացուն տրվող (հաստատվող)փաստաթղթերի համար համայնքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց սահմանել փոխհատուցման վճար` հետևյալ չափով ` 1)համայնքի բնակիչ համարվող անձանց աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կենսաթոշակներ, քաղաքացիների բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային)ստանալու լիազորագիր հաստատելու համար`500 դրամ, 2)համայնքի բնակիչ համարվող անձանց տրվող բնութագրերի և երաշխավորագրերի համար` 500 դրամ, 3)տեղեկանքների դիմաց գանձվող վճարի չափ սահմանել` 200 դրամ, 4)տեղեկանքների դիմաց, որոնք վճարվում են անասունների առք ու վաճառքի համար սահմանել` 500 դրամ: 2. <<Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի , <<Լորուտ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի և <<Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի կողմից ծնողական վճարի չափ սահմանել` 2500 դրամ: 3. <<Թումանյան քաղաքի մանկական արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի վարձավճարի չափ ահմանել` 2500 դրամ: 4.ՈՒժը կորցրած ճանաչել Թումանյանի քաղաքային համայնքի ավագանու 2015թվականի նոյեմբերի 25-ի <<Թումանյանի քաղաքապետարանի և նրա ենթակա հիմնարկների կողմից 2016 թվականի համար մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների և վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին >> N 42-Ն որոշումը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|