Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286-Ն որոշմամբ,որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, հիմք ընդունելով Ռոբերտ Գալստյանի դիմումը` հողամասի վարձակալության իրավունքի առուվաճառքի 26.12.2006թ-ին կնքված պայմանագրի /սեղանամատյան 2336/ հիմքով՝ իր անվամբ վարձակալության իրավունքով հաշվառված համայնքի 0.722 հա խոտհարքի նկատմամբ վարձակալության իրավունքը վաղաժամկետ դադարեցնելու և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով գնելու մասին՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Թումանյան համայնքի սեփականություն համարվող Մարց գյուղում <<Իքատակ>> հանդամասում գտնվող 0.722 հա /վկ.0103379, տրվ.11.01.2007թ./ գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ուղղակի վաճառքով, տվյալ պահին գործող կադաստրային արժեքով` 382660 ( երեք հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամով սեփականության իրավունքով Ռոբերտ Գալստյանին օտարելուն: |