Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 82
 

Զեկ. ՌՈՄԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ 3040, 4667 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թհունվարի 14-ի N 16-Ն որոշումովհիմք ընդունելով սույն թվականի հունիսի 21-ին Թումանյան  համայնքի, «Պախրա» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության և «WWF» Հայաստանի միջև կնքված «Մոտկոր» համայնքային բնապահպանական տարածքի վայրի կենդանիների ապրելկերպի 2024-2032թթ.կառավարման պլանի իրականացման միջոցառումների դրամաշնորհային համաձայնագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Թումանյան համայնքի Ահնիձոր,Դսեղ, Լոորուտ և Մարց գյուղերի վարչական սահմաններում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ ընդհանուր 3040,466հա մակերեսով արոտավայրերը և այլ հողատեսքերը համաձայն վկայականների, վարձակալության իրավունքով 8 /ութ/ տարի ժամկետով տրամադրելու «Պախրա» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում  էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով: 
2. Վարձակալության տարեկան վարձավճար սահմանել1 հեկտարի համար 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ:  
3. Համայնքի ղեկավար Ս.Թումանյանին`սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Թույլատրել վերը նշված հողատարածքներում բնակիչների կողմից անասունների անխոչընդոտ արածեցումը                                                                                                               5.  ՈՒժը կորցրած ճանաչել 2024թվականի դեկտեմբերի 20-ի N 127-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(42.39 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner