Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 սեպտեմբերի 2023 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2023թ. սեպտեմբերի 14-ի N 52-Ա և N 53-Ա որոշումները՝    
Որոշում եմ.

1. 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 1100 -ին հայտարարել անշարժ գույքի վարձակալության մրցույթ 2 լոտով:

Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0165-0007 կադաստրային ծածկագրի 1,0134հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:   Մեկնարկային գինը սահմանել 25000 ՀՀ դրամ,մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափովմասնակցության վճարը՝ 5000 ՀՀ դրամ:

Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնքգ.Լորուտ 06-045-0175-0012 կադաստրային ծածկագրի 0.18278 հա մակերեսով   գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:   Մեկնարկային գինը սահմանել 7000 ՀՀ դրամմասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով,մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով,մասնակցության վճարը՝ 5000 ՀՀ դրամ:

2. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող մրցույթի       վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոման Թորոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner