Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 30042020-06-0009 ) Թումանյան համայնք, ք.Թումանյան, 5-րդ փողոց,թիվ 3/9 հասցեում գտնվող 06-004-0220-0003 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 0,01553 հա մակերեսով ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատեսքը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
2. Հողամասի մրցույթի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 30000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 1500 դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 1500 դրամ: